Հայաստանի Հանրապետությունը պետություն է Անդրկովկասում՝ 29743 կմ² տարածքով։ Բնակչություն — 2,9 միլիոն մարդ *
Հայաստանը գտնվում է Ռուսաստանից դեպի հարավ՝ Սև և Կասպից ծովերի միջև և զբաղեցնում է Քուռ և Արաքս գետերի միջանցքի մեծ մասը։
Հայաստանը հյուսիսում սահմանակից է Վրաստանին, արևելքում և հարավ-արևմուտքում Ադրբեջանին (Նախիջևան), հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։
Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 1800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթը՝ Արագած լեռը (4090 մ)
Հայաստանը գրեթե մոնոէթնիկ բնակչություն ունեցող երկիր է (հայերի 97,9%-ը)։ Բնակչության մոտ 70%-ը աշխատունակ քաղաքացիներ են՝ 16-62 տարեկան տղամարդիկ և 16-60 տարեկան կանայք։
Հայաստանի բնակչության հիմնական մասը քրիստոնյա է։ Քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն ընդունվել է 301 թվականին։ Քրիստոնեություն դավանում է հանրապետության հավատացյալ բնակչության մոտ 98,7%-ը։
Կլիմայական պայմանները
Հայաստանը գեղեցիկ բնապատկերներով, լեռնային բուժիչ օդով և մեծ քանակությամբ հանքային աղբյուրներով երկիր է։
Հայաստանն ունի տարեկան ավելի քան 300 արևոտ օր։
Երկիրը բնական կենսաբազմազանությամբ առաջատար տեղ է զբաղեցնում Կովկասի տարածաշրջանում, իսկ միավոր տարածքի վրա բուսատեսակների քանակով աշխարհում առաջին տեղերից մեկն է։ Ընդհանուր առմամբ այստեղ աճում է մոտ 3500 բուսատեսակ։
Հայաստանի կենդանական աշխարհը ներառում է մոտ 11000 կենդանի, այդ թվում՝ կաթնասուններ, թռչուններ, սողուններ, երկկենցաղներ, ձկներ և անողնաշարավորներ։
Հայաստանը հիանալի վայր է ապրելու և կայուն բիզնեսի համար։